
«Առանցք» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը, լինելով Հայաստանում շինանյութ արտադրող, ներմուծող և մանրամեծածախ վաճառքով զբաղվող առաջատար ընկերություն, հիմնադրվել է 1995 թվականին: Ընկերությունը 2006 թվականից ընդգրկված է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցանկում: 2009 թվականին ընկերությունն ընդլայնեց իր գործունեության ոլորտը` կառուցելով 13000 քմ արտադրական բազա և տեղադրելով մի շարք հոսքագծեր: Այսօր "Առանցք" ՍՊԸ-ն իր սպառողին է առաջարկում սեփական արտադրության ցինկապատ գունավոր ծալքաթիթեղ, մետաղական կղմինդր և դրանց համալրող դետալներ, այլ կերպ ասած այն ամենն ինչ հարկավոր է ապահով տանիք ունենալու համար: Ինչպես նաև պողպատե զոդված ցանց, դրոբ ցանց, ցանկապատի ցանց, վեցանկյուն ցանց և փշալար:
Իրագործելով արդեն իսկ մշակված նախագծերը` մոտ ապագայում ընկերությունը հայաստանյան շուկայում կներկայացնի իր արտադրանքի նոր տեսականին: Իսկ աշխատակազմը համալրված է տարիների փորձ ունեցող մասնագետներով:

Ներմուծվող շինանյութի տեսականին էլ ավելի ընդարձակ է. այլ կերպ ասած այն ամենը, ինչ անհրաժեշտ է շինարարության համար: Այսպիսով տարեցտարի ընդլայնելով իր ներմուծման աշխարհագրությունը` ընկերությունն իր սպառողին է առաջարկում որակյալ և մատչելի արտադրանք` ներմուծված աշխարհի լավագույն արտադրողներից: Ամբողջ տեսականին համապատասխանում է միջազգային ստանդարտներին և յուրաքանչյուր ապրանքի հետ տրվում է որակի սերտիֆիկատ:
Հաստատուն քայլերի, ապրանքի և ծառայության որակում առաջինը լինելու գաղափարի և բոլորին հասանելի լինելու արդյունքում այսօր «Առանցք» ընկերությունը թե հայաստանյան և թե արտասահմանյան շուկայում ունի իր պատվավոր դիրքը: Համագործակցել արտասահմանյան լավագույն արտադրողների հետ` խոսում է ընկերության կայունության, վստահելիության և արդար աշխատանքի մասին:








